Բունդեսլիգայի 60 տնային խաղում անընդմեջ «Բավարիան» գոլ է հեղինակել

Գերմանական «Բավարիան» գերազանց անցկացրեց Բունդեսլիգայի հինգերորդ տուրը։ Թոմաս Տուխելի թիմը 7:0 հաշվով առավելության հասավ «Բոխումի» նկատմամբ:

«Բավարիան» գոլ է խփել Բունդեսլիգայի 60 տնային խաղում անընդմեջ: Սա ռեկորդ չէ, քանի որ Բունդեսլիգայի պատմության մեջ երրորդ անգամն է, որ ակումբը հասնում է այս ցուցանիշին, սակայն, հատկանշական է, որ առաջին երկու ռեկորդը նույնպես պատկանում է «Բավարիային»։

1970-1974 թվականներին նման հանդիպումների շարքը կազմել է 64 խաղ, իսկ 1979-1982 թվականներին՝ 62 խաղ։

Գերմանիայի առաջնության հերթական տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կխաղա «ՌԲ Լայպցիգի» հետ հանդիպումը։