Չավի Էրնանդեսը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ESPN-ի աղբյուրը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ նոր պայմանագիր կնքելու հետ կապված խնդիրներ չի ունենա։ Բանակցություններն արագացել են այն բանից հետո, երբ տրանսֆերային պատուհանը փակվեց այս ամսվա սկզբին, և համաձայնության պաշտոնական հայտարարությունը հնարավոր կլինի հենց այս շաբաթ, ավելացրել է աղբյուրը:

43-ամյա Չավին մարզչական կարիերան սկսել է քաթարական «Ալ-Սադում»: 2021 թվականի վերջում նա փոխարինեց Ռոնալդ Կումանին «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում։