«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան կլքի լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ անցած ամառ 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ», քանի որ ակնկալում էր տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։
Բրիտանացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 18 միլիոն եվրո։ փ