Թոմաս Տուխելը պատասխանել է այն լուրերին, թե Մատիաս դե Լիխտը դժգոհ է թիմում իր դերից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն տեղեկություններին, որ մյունխենցիների պաշտպան Մատիաս դե Լիխտը դժգոհ է մեկնարկային կազմում իր հազվադեպ ելույթներից։

Ավելի վաղ Դե Լիխտն առաջարկել էր մարզչին հարցնել, թե ինչու նա չի խաղացել առաջին րոպեներից։ Սեպտեմբերին հաղորդվում էր, որ գերմանացի մասնագետը դժգոհ է 24-ամյա հոլանդացու խաղից։

«Լինելով կենտրոնական պաշտպան՝ նա շատ հնարավորություններ չունի փոխարինման դուրս գալու։ Մատիասը հարյուր տոկոսով արժանի է խաղալու։ Նա լավ մարզավիճակում է: Իհարկե, նա դեռ բավարար խաղաժամանակ չունի, բայց նա թիմային ֆուտբոլիստ է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։