«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հաղթանակների շարքը մրցաշրջանի սկզբում։
«Սիթին» 2023/24 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի առաջին 5 հանդիպումներում 5 հաղթանակ է տարել։ 15 միավորով թիմը գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
«Երբ մենք եկանք այստեղ յոթ կամ ութ տարի առաջ (2016/17 մրցաշրջանում` մոտավորապես), մենք վեց հանդիպումներից վեցը հաղթեցինք սկզբում և զբաղեցրինք երրորդ տեղը: Սա դեռ սկիզբն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: