Միկել Արտետա. ««Թոթենհեմն» ունի որակյալ ֆուտբոլիստներ Հարի Քեյնի բացակայության պայմաններում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ հարձակվող Հարի Քեյնի հեռանալը «Թոթենհեմից» չի ազդի թիմի հարձակողական ներուժի վրա։

«Նրանք ունեն շատ այլ որակյալ տղաներ, ովքեր կարող են փոփոխություն մտցնել խաղադաշտում և փոխել իրավիճակը,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football London-ը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Թոթենհեմի» վերջին տարիների գլխավոր ռմբարկու Հարի Քեյնը լքեց ակումբը և տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։