Լյուկ դե Յոնգ. ««Բարսելոնան» մնացել է իմ սրտում»

ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ դե Յոնգը խոսել է «Բարսելոնայի» ընթացիկ արդյունքների մասին։

«Ուրախ եմ, որ «Բարսելոնան» լավ է խաղում և հաղթում: Ես ինձ այս գործընթացի մի մասն եմ զգում: Ես այնտեղ մնացի ընդամենը մեկ տարի, բայց թիմը մնաց իմ սրտում»,- նշել է դե Յոնգը։

Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։ Այս ընթացքում նա «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։