Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը, ամենայն հավանականությամբ, կսկսի դերբին «Ատլետիկոյի» հետ իր թիմի մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է իսպանական Marca հրատարակությունը։
Հիշեցնենք, որ վերջերս վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը, որի պատճառով բաց թողեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բեռլին Յունիոնի» դեմ հանդիպումը։ Իսպանացու վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ։
Վասկեսը մեկնարկային կազմում խաղաց «Ունիոնի» դեմ խաղում, որտեղ օգնեց իր թիմին նվազագույն հաշվով հաղթանակ տանել 1։0 հաշվով։
Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգայում «Ռեալը» առաջին հինգ տուրերում վաստակել է 15 միավոր։