«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռոդրիգո Գոեսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, եթե հունվարին Սալահը վաճառվի, ապա «Լիվերպուլը» կփորձի բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերել մադրիդյան ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացի ֆուտբոլստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Սաուդյան «Ալ-Իթթիհադը»։
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Սալահն արդեն հինգ հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում, որոնցում դարձել է 2 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։