Յուլիան Դրաքսլերը խոսել է Քաթար տեղափոխվելու պատճառների մասին

Գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը խոսել է Քաթարի առաջնություն տեղափոխվելու պատճառների մասին։ Ֆուտբոլիստը վերջերս պայմանագիր է կնքել «Ալ-Ահլի» ակումբի հետ։

«Ինձ հետաքրքրում է նոր մշակույթին ծանոթանալը, ցանկանում եմ նոր նախագծում միջազգային նոր փորձ ձեռք բերել: Բայց, իհարկե, մեծ նշանակություն ուներ նաեւ պայմանագրի ֆինանսական կողմը։

Արդյունքում որոշեցի, որ այս տարբերակն ինձ ավելի շատ հնարավորություններ է տալիս։ Դա ավելի լավ կլինի իմ ընտանիքի համար»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Bild-ը:

Հիշեցնենք, որ Դրաքսլերը Քաթար է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից։ 29-ամյա կիսապաշտպանը ֆրանսիական թոփ-ակումբում հանդես է եկել 2017-ից 2023 թվականներին։