Ջուդ Բելինգհեմը ներկա չի եղել թիմի մարզմանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ներկա չի եղել թիմի մարզմանը, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտնում է Marca-ն։

Անգլիացի ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Մադրիդի «Ռեալի» բժշկական շտաբը վստահ է, որ Բելինգհեմը կմասնակցի մադրիդյան ակումբի հաջորդ մարզմանը։ Կիսապաշտպանի մասնակցությունը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 6-րդ տուրի հանդիպմանը կասկածի տակ չէ։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»։ Տրանսֆերային գումարը կազմել է 103 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը Բելինգհեմին գնահատում է 120 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը մասնակցել է իսպանական Լա Լիգայի հինգ հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։