Գալենոն՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է քվեարկության արդյունքները, որի ժամանակ երկրպագուները Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումների արդյունքներով ընտրել են լավագույն ֆուտբոլիստին։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պորտուի» հարձակվող Գալենոն։

Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց «Շախտյորի» հետ խաղում (3:1):

Քվեարկությանը մասնակցել են նաև «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը։