Դոնի վան դե Բեկը ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

Կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, 26-ամյա հոլանդացին հայտնվել է «Վիլյառեալի» ուշադրության կենտրոնում: «Վիլյառեալի» համար Վան դե Բեկի հետ պայմանագիր կնքելու տարբերակը առաջնահերթ չէ, սակայն իսպանական ակումբը դա ամբողջությամբ չի բացառում։

Միաժամանակ նշվում է, որ «Վիլյառեալը» կասկածներ ունի, որ Դոնին կկարողանա վերադառնալ իր լավագույն մակարդակին։

Դոնի վան դե Բեկը 2023/24 մրցաշրջանում չի խաղացել ֆուտբոլային դաշտում։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները կիսապաշտպանին գնահատում են 13 մլն եվրո։