Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Դիեգո Գոդինը բարձր է գնահատել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նորամուտը «Ռեալի» կազմում։
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «արքայական» ակումբի կազմում անցկացրած առաջին 6 հանդիպումներում 20-ամյա անգլիացին դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Բելինգհեմը իսկապես զարմացրեց ինձ: Նա լավ է հարմարվել թիմի կազմին և արդեն շատ գոլեր է խփել: Ջուդն իսկապես ապշեցրեց ինձ իր խաղով»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։
Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: «Արքայական» ակումբը 103 միլիոն եվրո է վճարել ամենախոստումնալից կիսապաշտպաններից մեկի համար։