Անգե Պոստեկողլուն խոսել է թիմի կիսապաշտպան Իվան Պերիշիչի վնասվածքի մասին

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն խոսել է թիմի կիսապաշտպան Իվան Պերիշիչի վնասվածքի մասին։

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Պերիշիչը աջ ծնկի առաջի խաչաձեւ կապանի պատռվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

«Սա ավելի շատ է հիասթափեցնում Իվանին, քան մեկ ուրիշի: Նա իսկական պրոֆեսիոնալ է։ Այս իրավիճակը մեզ էլ է տխրեցնում, քանի որ նա շատ կարևոր էր թիմի համար։ Նա վառ միտք ունի և կարևոր դեր խաղաց մեր բոլոր հանդիպումներում։ Չեմ կասկածում, որ Պերիշիչը կվերադառնա ակումբ և կհասնի այն մակարդակին, որը կար մինչև վնասվածքը»,- Պոստեկողլուի խոսքերն է մեջբերում BBC-ն։