Մարտին Էդեգոր. ««Արսենալը» այն տեղն է, որն անվանում եմ տուն»

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը կիսվել է իր հույզերով՝ ակումբի հետ մինչև 2028 թվականը նոր պայմանագիր կնքելուց հետո։

«Պայմանագրի երկարաձգման որոշումը ինձ համար շատ պարզ էր։ Մենք հիմա վերելքում են, և ես ուզում եմ մնալ դրա մի մասը։ Ես անհամբեր սպասում եմ ապագային:

Ես գտա մի տեղ, որտեղ իսկապես հաստատվել եմ և այժմ կարող եմ տուն անվանել: Առաջին օրվանից ես ինձ հարմարավետ էի զգում այս ակումբում»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում նորվեգացին արդեն երկու գոլ է խփել «Արսենալի» կազմում անգլիական Պրեմիեր Լիգայի հինգ տուրերում։ Կիսապաշտպանը «զինագործների» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։