Սիմոնե Ինձագի. ««Ռեալ Սոսյեդադը» մեզնից ուժեղ էր»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (1:1): «Ներաձուրիները» 87-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ փրկվեցին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում արտագնա պարտությունից։

«Վերջում ես այնպիսի զգացողություն ունեի, որ մենք կարող էինք նույնիսկ հաղթել, բայց դա արդար չէր լինի։

«Ռեալ Սոսյեդադը» մեզնից ուժեղ էր: «Ինտերը, այդ թվում՝ ես, պետք է ավելի լավ գործեր առաջին խաղակեսում: Պետք է արժանին մատուցել մեր մրցակցին, որոնք շատ լավն էին»,- «Ինտերի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։