«Մարսելը» հայտարարել է գլխավոր մարզչին պաշտոնից հեռացնելու մասին

«Մարսելը» հայտարարել է Մարսելինոյի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Իսպանացի մասնագետը լքում է ակումբը թիմի ղեկին ընդամենը յոթ հանդիպումից հետո։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարսելինոն հեռանում է ոչ մարզական պատճառներով, և ակումբը հիասթափված է դրանից։

Երկուշաբթի օրը «Մարսելի» երկրպագուների ասոցիացիայի ներկայացուցիչները պահանջել են ակումբի տնօրենների հրաժարականը։