Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ունիոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) կիսվել է մեկնաբանությամբ, որտեղ խփել է հաղթական գոլը։
«Ես վստահ եմ խաղում միշտ, բայց նույնիսկ չէի կարծում, որ այդքան շատ գոլեր կխփեմ: Մենք հինգ հանդիպում անցկացրինք Լա Լիգայում և մեկը Չեմպիոնների Լիգայում և տարանք վեց հաղթանակ, այնպես որ, հաստատ դժգոհելու բան չունենք»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բոլոր մրցաշարերում անցկացրած 6 հանդիպումներում անգլիացին «սերուցքայինների» կազմում դարձել է 6 գոլի հեղինակ։