«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի պաշտպան Ալեքս Բալդեի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Սա պատմական օր է «Բարսայի» համար: Ալեքսը մարդ է, ով ակումբին ճանաչում է 13 տարեկանից։ Նա գիտի, թե ինչ է «Բարսան» և որոնք են մեր արժեքները։ Եվ նա կլինի նրանցից մեկը, ով պատասխանատու կլինի ապագա նորեկների թիմում ինտեգրվելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Բալդեն կատալոնական ակումբի սան է։ Նա միացել է «Բլաուգրանայի» հիմնական թիմին 2022 թվականի ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Բալդեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 միլիոն եվրո։