«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էմիլ Հեսկին, խոսելով մերսիսայդյան ակումբի հարձակման գծում մրցակցության մասին, հարձակվող Մոհամեդ Սալահին համեմատել է Բրյուս Լիի հետ։
«Նրանք կխաղան շատ հանդիպումներ։ Նրանք ամեն դեպքում երիտասարդ տղաներ են, բացառությամբ Սալահի, ով հավանաբար նման է Բրյուս Լիին. եթե բոլոր թեստերն անեիք, նրանք հավանաբար կասեին, որ նա 23-ամյա երիտասարդի մարմին ունի: Նրանք պարզապես պետք է հասկանան, որ խաղալու են, բայց կլինեն պահեր, երբ որոշ մարդիկ ստիպված կլինեն մնալ պահեստայինների նստարանին։
Նունյեսը կարող է խաղալ եզրում, նաև կենտրոնում: Նրանք ունեն ֆուտռբոլիստներ, ովքեր կարող են խաղալ մի քանի դիրքերում, այնպես որ, կարծում եմ, բոլորը խաղային ժամանակ կստանան, և դա կախված կլինի թիմի խաղի տարբեր ասպեկտներից», – Հեսկեի խոսքերն է մեջբերում Mirror-ը: