«Արսենալը» 10 տարի է՝ չէր կարողանում հաղթանակով սկսել ՉԼ-ում

Լոնդոնի «Արսենալը» վերադարձավ Չեմպիոնների Լիգա և հաղթեց նոր մրցաշրջանի առաջին խաղում:

Ավելին, նա շքեղ հաղթանակ տարավ՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով ՊՍՎ-ի դարպասը։

«Արսենալը» տասը տարի չէր կարողանում հաղթանակով սկսել նոր մրցաշրջանը եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ սկսած 2013/2014 մրցաշրջանից, երբ թիմը հաղթեց 2։1 հաշվով «Մարսելին»։ Միևնույն ժամանակ, ՊՍՎ-ի նկատմամբ տարած հաղթանակը դարձավ ակումբի պատմության մեջ երկրորդ խոշորագույնը Չեմպիոնների Լիգայի մեկնարկային խաղերում։