Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Մյունխենի «Բավարիային» (3:4):
Մանկունիանցիների համար այս խաղը երրորդ անընդմեջն էր, որում նրանք 3 գնդակ բաց թողեցին։
Ըստ Squawka-ի՝ նման բան «Յունայթեդի» հետ չի եղել 45 տարվա ընթացքում: Վերջին անգամ «Յունայթեդը» 3 խաղում անընդմեջ 3 գոլ է բաց թողել 1978 թվականին։