«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոստովանել է, որ թիմի մարզիչ եղած ժամանակ ցանկացել է պայմանագիր կնքել Ջուդ Բելինգհեմի և Հարի Քեյնի հետ։
«Ես ցանկանում էի Ջուդ Բելինգհեմի հետ պայմանագիր կնքել, երբ նա խաղում էր «Բիրմինգհեմում»: Նա, ի վերջո, որոշեց ընտրել Դորտմունդի «Բորուսիան», ես հարգում եմ նրա որոշումը։
Ես ցանկանում էի թիմում տեսնել Հարի Քեյնին։ Ես այնպիսի զգացում ունեի, որ նա ուզում է գալ մեզ մոտ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով կորոնավիրուսային ճգնաժամը՝ ակումբը չուներ բյուջե՝ այս տրանսֆերը ֆինանսավորելու համար»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Քեյնը «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա» նախորդ ամառ, իսկ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։