Լուիս Էնրիկե. «Ես տոմս կգնեի՝ Դեմբելեի խաղը դիտելու համար»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։

«Եթե ես որևէ թիմի երկրպագու լինեի, ապա տոմս կգնեի՝ Դեմբելեի խաղը դիտելու համար: Նա առանձնահատուկ որակներ ունի։

Նա հրաշագործ է։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Նա շուտով գոլեր կխփի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ «Բարսելոնայից»: Փարիզցիների կազմում Դեմբելեն արդեն հինգ հանդիպում է անցկացրել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։