«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, որ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կդառնա Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։
«Կարծում եմ՝ Նագելսմանը հիանալի ընտրություն է այս պաշտոնի համար: Յուլիանը հիանալի մարզիչ է։ Ուրախ կլինեմ, եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի։
Տարի՞քը։ Դա ընդհանրապես նշանակություն չունի։ 28 տարեկանում նա արդեն ապացուցեց, որ մեծ մասնագետ է։ Յուլիանը ութ տարի աշխատում է ամենաբարձր մակարդակով»,- Կլոպի խոսքերն է փոխանցում RTL-ն։