«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի հավաքականում աշխատելուց հրաժարվելու պատճառի մասին։
«Ես հրաժարվեցի, քանի որ հավատարիմ եմ «Լիվերպուլին»: Իմ սիրտը պատկանում է Էնֆիլդին։ Դուք չեք կարող պարզապես կտրել ձեր անցկացրած ութ տարիները:
Ես ստորագրեցի պայմանագիրը, դա գիտակցված որոշում էր։ Ինչ վերաբերում է գլխավորել միասին երկուսն էլ, ապա բացառվում է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում RTL-ն։
Կլոպը «մերսիսայդյան» ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի ամառ։ Յուրգենը թիմը գլխավորում է 2015 թվականից։