Ժոաու Ֆելիշ. «Ինձ դուր է գալիս խաղալ Ռոբերտ Լևանդովսկու հետ»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ժոաու Ֆելիշը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Անտվերպենի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակի մասին։ «Կապտանռնագույնները» հաղթեցին 5:0 հաշվով, պորտուգալացի հարձակվողը դարձավ երկու գոլի հեղինակ։

«Թիմը հիանալի խաղ ցուցադրեց։ Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Թիմակիցներս օգնում են ինձ հնարավորինս արագ հարմարվել:

Ինձ դուր է գալիս հարձակման գծում խաղալ Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Ես շատ եմ հետևել նրա խաղին մինչև տրանսֆերը»,- Ֆելիշի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։