Հայտնի է, թե ով է լինելու Յուլիան Նագելսմանի մարզչական խմբում

Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները մոտ է Գերմանիայի հավաքականում Յուլիան Նագելսմանի օգնականներից մեկը դառնալուն, Twitter-ում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ և՛ Նագելսմանը, և՛ սպորտային տնօրեն Ռուդի Ֆյոլերը պնդում են 35-ամյա Վագների թեկնածությունը։ Հաղորդվում է, որ Յուլիանն ու Սանդրոն պատրաստ են աշխատել Գերմանիայի հավաքականում։

Ֆրանսիայի (2:1) հետ վերջին խաղում Ֆյոլերի մյուս օգնական Հաննես Վուլֆի վերաբերյալ վերջնական որոշում չկա։