Հարի Քեյնը նշել է, թե ով է Չեմպիոնների Լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը նշել է Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկության գլխավոր ֆավորիտներին։

Հիշեցնենք, որ անգլիացին մյունխենյան թիմ է տեղափոխվել անցած ամառ՝ «Թոթենհեմից» 100 միլիոն եվրոյից ավելի գումարի դիմաց։

«Բավարիան Չեմպիոնների Լիգայում հաղթելու գլխավոր ֆավորի՞տն է: Ես վստահ չեմ։ Իհարկե, առաջին հերթին արժե նշել մրցաշարի գործող հաղթողներին՝ «Մանչեսթեր Սիթին»։

Նաև մի մոռացեք Մադրիդի «Ռեալի» մասին, որն այս մրցաշարում ելույթների անհավանական պատմություն ունի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Marca-ն։