Ջան Պիերո Գասպերինի. «Ես իմ դարպասապահին կասեմ, որ անկյունայիններին միշտ մասնակցի»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լացիոն» ու Մադրիդի «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին՝ 1։1 հաշվով։

Հռոմեացիները վերջնամասում գոլ հեղինակեցին դարպասապահ Իվան Պրովեդելի շնորհիվ:

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է այս հարցը։

««Ատլետիկոյի» դարպասը Պրովեդելի խփած գոլն ինձ գաղափար տվեց։ Հիմա ես միշտ իմ դարպասապահներին կուղարկեմ յուրաքանչյուր անկյունայինի ժամանակ»,- կատակել է Գասպերինին մամուլի ասուլիսում։

Հաջորդ հանդիպումը «Ատալանտան» կանցկացնի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում Ջան Պիերո Գասպերինիի թիմը կհյուրընկալվի «Ռակովին»: