Գարեթ Բեյլը հետաքրքիր հաջողության է հասել գոլֆում

Ուելսցի Գարեթ Բեյլը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո իրեն նվիրել է գոլֆին և որոշակի առաջընթաց է գրանցում արիստոկրատական ​​այս մարզաձևում։

Իտալական ITASportPress լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն այնքան հայտնի է դարձել գոլֆում, որ որոշել են նրան ներառել խաղի ամենահեղինակավոր սիմուլյատորում՝ PGA Tour 2K23-ում։

Այսպիսով, Բեյլը դարձավ առաջին մարզիկը, ում հաջողվեց մտնել երկու բոլորովին տարբեր մարզաձևերի սիմուլյատորներում:

Հիշեցնենք, որ Բեյլը կարիերան ավարտեց նախորդ մրցաշրջանի վերջում, թեպետ մինչ այդ երկար ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել։