CHAMPIONS LEAGUE. Օրվա մյուս հանդիպումների արդյունքները (VIDEO)

Տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի E, F, G, H խմբերի առաջին հանդիպումները։

E խմբում հոլանդական «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ երկու գոլի առավելությամբ հաղթանակի հասավ շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ 2։0 հաշվով։ Խմբի մյուս խաղում իսպանական «Ատլետիկոն» արտագնա խաղում չկարողացավ պահպանել հաղթանակը իտալական «Լացիոյի» դեմ խաղում։

F խմբում «Միլանը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց անգլիական «Նյուքասլի» հետ։ Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» հաղթանակ տոնեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։

G խմբում շվեյցարական «Յանգ Բոյզը» սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Խմբի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» նույն հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»։

H խմբում «Բարսելոնան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Անտվերպենի» դարպասը, իսկ «Պորտուն» արտագնա խաղում հաղթեց «Շախտյորին»։