«Բարսելոնան» վերջին յոթ տարիների լավագույն մեկնարկն է ունեցել Չեմպիոնների Լիգայում

Կատալոնական «Բարսելոնան» հաղթեց 5-0 հաշվով՝ կրկնելով Չավիի գլխավորությամբ իր ամենամեծ հաղթանակը։ Դա տեղի ունեցավ բելգիական Անտվերպենի հետ խաղում, որում «Բարսելոնան» իր լավագույն մեկնարկը կատարեց Չեմպիոնների Լիգայում վերջին յոթ տարիների ընթացքում:

2016 թվականին «Բարսելոնան» խմբային փուլի առաջին տուրում 7։0 հաշվով հաղթեց շոտլանդական «Սելթիկին», որն, ըստ էության, մնում է կատալոնական ակումբի լավագույն սկիզբը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում հաղթել է 2015 թվականին։