Զինեդին Զիդանը ներկա է գտնվել «Ռեալի» երիտասարդական թիմի հանդիպմանը

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի և «Ատլետիկո Բ»-ի հանդիպմանը։ Այս մասին հայտնում են Footmercato-ի լրագրողները։

Ինչպես նշում է աղբյուրը, «Զիզուն» հանդիպման էր եկել կնոջ և ավագ որդու՝ Էնցոյի հետ։ Չորս տուրից հետո Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմը վաստակել է հինգ միավոր և մրցաշարային աղյուսակում միայն 11-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ Զիդանը հաջողությամբ աշխատեց Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում։