Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել և չի մասնակցի իր թիմի հաջորդ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ վաղը արքայական ակումբը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կխաղա «Ունիոն Բեռլինի» հետ։ Լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկություններով՝ Կարվախալը հաստատ չի մասնակցի հանդիպմանը։
Դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ վնասվածք է ստացել «Ռեալի» պաշտպանը։ Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ավելի մանրամասն կխոսի ֆուտբոլիստի վիճակի մասին մամուլի ասուլիսում։
Նոր մրցաշրջանում Կարվախալն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։