Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 60 միլիոն եվրո։
Հարկ է հիշեցնել, որ Գնաբրին «Մառախլապատ Ալբիոնում» հանդես գալու փորձ ունի։ Նա Պրեմիեր Լիգայում խաղացել է Լոնդոնի «Արսենալում»։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին երեք հանդիպում է անցկացրել։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։