Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» աստղային հարձակվող Նեյմարը Ասիայի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում կոնֆլիկտի մեջ է մտել «Նավբահորի» ֆուտբոլիստի հետ։
Խաղային պահերից մեկում բրազիլացի հարձակվողը հրել է մրցակցին ու ընկնելուց հետո գնդակով հարվածել նրան։ Այս գործողությունների համար Նեյմարը պատժվեց դեղին քարտով։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։