«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը նշել է այն ֆուտբոլիստին, ով լավագույն հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Բերնարդու Սիլվան այնքան լավ հարաբերություններ ունի մարզչի հետ, որ երբ մեզ հանգստյան օր է պետք, խնդրում ենք նրան գնալ և խոսել Պեպի հետ»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Ցրվենա Զվեզդայի» դեմ։