Յուլիան Նագելսմանը համարվում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն։
Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո 36-ամյա մարզիչը գործազուրկ է, Գերմանիայի հավաքականի ղեկին կարող է փոխարինել վերջերս հեռացված Հանս-Դիտեր Ֆլիկին:
Այնուամենայնիվ, ըստ լրագրող Գեորգ Հոլցների, Նագելսմանի հետաքրքրությունը հավաքականում պաշտոնի նկատմամբ վերջերս փոքր-ինչ սառել է. գերմանացուն առաջարկվել է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, մինչդեռ «Բավարիայում» նա վաստակել է 7 միլիոն եվրո: