«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ակումբի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։
«Ես բաց եմ պայմանագրի երկարաձգման համար։ Մենք դա կքննարկենք ակումբի հետ, քանի որ ես շատ երջանիկ եմ «Ինտերում»»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա արգենտինացին միլանյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության չորս հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։