Հարի Քեյն. «Թոթենհեմը» հաջող սկսեց մրցաշրջանը, և դա ինձ ուրախացնում է»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է Պրեմիեր Լիգայի և «Թոթենհեմի» մասին հարցին։ 30-ամյա ֆուտբոլիստը լքել է Անգլիան օգոստոսին։

Սեպտեմբերի 20-ին Քեյնի նոր թիմը Չեմպիոնների Լիգայում հանդիպելու է «Մանչեսթեր Յունայթեդին», և այդ պատճառով լրագրողները խնդրել են Քեյնին խոսել Պրեմիեր Լիգայում տիրող իրավիճակի մասին:

«Ես ընդհանրապես ֆուտբոլին հետևող մարդ եմ, ուստի, իհարկե, կանոնավոր կերպով դիտում եմ Պրեմիեր Լիգայի հանդիպումների կարևոր պահերը: Ես միշտ հետեւել եմ եւ կշարունակեմ հետեւել այս առաջնությանը։

Ես տեսա, որ «Թոթենհեմը» հաջող սկսեց մրցաշրջանը, և դա ինձ ուրախացնում է»,- Քեյնի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։