Գրեգոր Կոբել. «Ես պետք է ճիշտ դիրքում լինեմ, նախքան նրա հարվածը»

Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջիկա խաղի մասին։

Հենց փարիզյան գրանդն է «իշամեղուների» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։

«Գիտեմ, որ որպես դարպասապահ վաղը ինձ շատ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ ՊՍԺ-ն հիանալի հարձակվողներ ունի: Մբապպեն շատ արագ է և հիանալի եզրափակող։ Դժվար կլինի նրան փակել: Ես պետք է ճիշտ դիրքում լինեմ, նախքան նրա հարվածը»,- ասել է դորտմունդցի դարպասապահը։