Լոնդոնի «Չելսին» հույս ունի, որ կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն կկարողանա մասնակցել «Ասթոն Վիլայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Սայմոն Ֆիլիպսը։
Հիշեցնենք, որ էկվադորցին միջազգային դադարից հետո վերադարձել է թեթեւ վնասվածքով։ Սրա պատճառով կիսապաշտպանը բաց թողեց «Բորնմութի» հետ հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Նշվում է, որ «Չելսին» նույնպես հույս ունի, որ վինգեր Նոնի Մադուեկեն կվերադառնա «Ասթոն Վիլայի» դեմ խաղին: Անգլիացին վնասվածք է ստացել միջազգային ընդմիջման ժամանակ, որտեղ հանդես է եկել իր երկրի երիտասարդական թիմում։