11 տարի անց Օրիոլ Ռոմեուն կխաղա Չեմպիոնների Լիգայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն պատրաստվում է Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը։

Երեքշաբթի օրը Չավիի թիմը խմբային փուլի առաջին տուրի խաղում կհյուրընկալվի բելգիական «Անտվերպին»։

Ռոմեուի համար, ով անցյալ ամառ վերադարձավ «Բարսելոնա», այս հանդիպումը կարող է առաջինը լինել Չեմպիոնների Լիգայում 11 տարվա ընթացքում։

Կիսապաշտպանն իր վերջին խաղն անցկացրել է 2012 թվականի վերջին ամենահեղինակավոր եվրագավաթում, այդ ժամանակ նա հանդես է եկել «Չելսիում», իսկ մրցակիցը դանիական «Նորդշելանդն» էր։

Ընթացիկ մրցաշրջանում Օրիոլ Ռոմեուն «Բարսելոնայի» կազմում անցկացրած հինգ խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել: