ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է իր կարծիքով հարձակվող Կիլիան Մբապպեի՝ փարիզյան գրանդի հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելու հնարավորությունների մասին։
«Չեմպիոնների Լիգան հաղթելու համար լավ թիմ է պետք։ Ոչ թե 11 ֆուտբոլիստ, այլ թիմում բոլորը պետք է պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալուն։
Պետք է նաև լինել համեստ, հավակնոտ լինել խաղադաշտում և միավորված լինել թիմակիցներիդ հետ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում PSG Report-ը։
Սեպտեմբերի 19-ին ՊՍԺ-ն մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը։ Առաջին տուրում փարիզցիները կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ։