Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կիսվել է իր ակնկալիքներով, թե արդյոք կկարողանա խաղադաշտ վերադառնալ այս մրցաշրջանի ավարտից առաջ։
Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ բելգիացին պատռել է ծնկի խաչաձև կապանները, ինչի պատճառով էլ բաց է թողնում մրցաշրչանի այս հատվածը։
«Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնամ: Ցանկանում եմ վայելել ֆուտբոլը մրցաշրջանի վերջում»,- ասել է Կուրտուան El Chiringuito TV-ի հետ կարճ զրույցում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» որպես Կուրտուայի ժամանակավոր այլընտրանք վարձավճարով հրավիրել է Կեպա Արիսաբալագային Լոնդոնի «Չելսիից»։