Թուրինի «Յուվենտուսը» հունվարին կարող է գնել «Նիցցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին։
Ըստ Tuttojuve-ի տեղեկությունների՝ «ծեր սինյորան» կփորձի գործարք կնքել միայն այն դեպքում, եթե զգա, որ լավ հնարավորություն ունի մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանը Ա Սերիայի տիտղոսը նվաճելու համար:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրված էր Թյուրամով անցած ամառ, սակայն «ծեր սինյորան» չցանկացավ վճարել ֆրանսիացու համար անհրաժեշտ տրանսֆերային գումարը։ «Յուվենտուսը», հավանաբար, հունվարին պետք է 40 մլն եվրո վճարի տաղանդավոր կիսապաշտպանի համար։