Ասիայի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում երեքշաբթի երեկոյան «Ալ-Նասրը» կխաղա իրանական «Պերսեպոլիսի» հետ։
Սաուդյան Արաբիայի հավաքականը Իրան է ժամանել երկուշաբթի։ Օդանավակայանում հավաքվել էին բազմաթիվ ֆուտբոլասերներ, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում ցանկանում էր անձամբ տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին։
«Պերսեպոլիս» ակումբի ներկայացուցիչները Ռոնալդուին գորգ են նվիրել։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն տարեսկզբից հանդես է գալիս «Ալ-Նասրում»։ Պորտուգալացի հարձակվողը սաուդյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի կեսերը։