«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում «Լաս Պալմասի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0)։
Ֆուտբոլիստը գոհ է իր թիմի արդյունքից, հատկապես մրցաշրջանի ոչ այնքան հաջող մեկնարկից հետո, բացի այդ, որոշակի առավելություն էր զգում հարազատ երկրպագուների մեջ։
«Ես շատ ուժեղ էմոցիաներ ապրեցի։ Շատ հուզիչ է վերադառնալ քո տուն, քո երկրպագուների մոտ: Սա յուրահատուկ բան է, որը բառերով չի կարելի նկարագրել»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Սևիլիան» այս մրցաշրջանում վաստակեց իր առաջին միավորները և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնական: